Մարզական պարապմունք

Օր՝ մայիսի 3
Ժամ՝ 12.00-12.30
Վայրը՝ Արևելյան դպրոցի մարզադահլիճ

Նպատակը՝ Նախագծի նպատակն է զարգացնել սովորողների սպորտային կարողությունները։

  1. Կատարել շարային վարժություններ, «Հավսար», «Զգաստ», «Ազատ», միասյուն շարքից շարափոխվել.
  2. Կատարել դարձումներ աջ և ձախ.
  3. Քայլով մարշ տեղում և ընթացքից, վազք.
  4. Մարմինը մարզել ճիշտ հաջորդականությամբ.
  5. Կատարել կքանիստ
  6. Մարմնամարզական ներքնակի վրա գլուխկոնծի առաջ և հետ, կանգ թիակների վրա, պառկած դրությունից ոտքերի բարձրացում, թեքում աջ և ձախ առանց ծալելու.
  7. Մարմնամարզական պատի վրա բարձրանալ, կախ դրությունից ոտքերի բարձրացում և իջեցում.
  8. Տղաները` սեղմում հատակին, աղջիկները` մարզանստարանին, 3-8 անգամ.
  9. Շարժախաղերի, էստաֆետների կազմակերպում:

Оставьте комментарий