Ուսումնական ճամփորդություն Կոմիտասի թանգարան-ինստիտուտ

«Կոմիտասյան օրեր» նախագծի շրջանակում Կոմիտասի թանգարան-ինստիտուտում կմասնակցենք «Նկարում ենք երաժշտություն» կրթական ծրագրին։

Մասնակիցներ՝ Արևելյան դպրոցի 1.2 դասարան

Պատասխանատու՝ Սաթենիկ Սիմոնյան
Երաժիշտ՝ Տաթև Մանվելյան

Մեկնում՝ հոկտեմբերի 21, Մայր դպրոցի երթուղիների կանգառ, 09:30-ին
Վերադարձ՝  Մայր դպրոցի բակ (երթուղիների կանգառ)12:00
Վայրը՝ Արշակունյաց պող., 28 շենք (Կոմիտասի անվան զբոսայգում)

Վեբ-կայքը՝ http://komitasmuseum.am/

Նպատակը՝

«Կոմիտասյան օրեր» նախագծի շրջանակում մասնակցել«Նկարում ենք երաժշտություն»  կրթական ծրագրին:

Կոմիտասյան երգերի խաղ ներկայացում չինարի ծառի տակ Տաթև Մանվելյանի ֆլեյտայի հնչյունների ներքո

«Նկարում ենք երաժշտություն» կրթական ծրագրի մասին

Ծրագրի շրջանակներում երեխաներին մատչելի լեզվով ներկայացվում է, թե ինչ է նշանակում կոմպոզիտոր հասկացությունը, ով է կոմպոզիտորը,ինչ հայտնի կոմպոզիտորներ կան։ Ապա երեխաները նկարում են՝ ունկնդելով որևէ կոմպոզիտորի մանկական ստեղծագործություն։ Ծրագրի ավարտին նախատեսվում է նաև մեկ մանկական երգի ուսուցում։ Ծրագիրը նախատեսված է 4-6 տարեկանների համար։

Արդյունքը՝

Արդյունքում սովորողները կծանոթանան թանգարանային մշակույթի հետ։

Երթուղի / վարորդ / մեքենա

1-2 դասարանի սովորողները կատարում են Կոմիտաս
Ճամփորդության ամփոփում՝ Կոմիտասի թանգարան ֊ինստիտուտ

Оставьте комментарий