Իմ կարծիքով ամենաուժեղն արևն է, որովհետև նա մեզ մոտ երբ գա, մեզ մոխիր կդարձնի։
Ագնես Սիմոնյան
Ամենաուժեղը ագռավն է, քանի որ նա կարող է մարդու աչքերը հանել։
Քրիստինա Մուրադյան
Ինձ համար ամենաուժեղը արևն է,որովհետև նա շատ հեռվից կարողանում է տաքացնել։ Եթե արևին մոտենանք նա մեզ կայրի։ Ինձ համար ուժեզ է նաև մրջյունը , նա կարողանում է իրենից ծանր բեռը բարձրացնել և տեղափոխել։
Լյուսի Քեշիշյան
Իմ կարծիքով տեր Աստված ամենաուժեղն է, որովհետև Աստված սեր է: Իսկ սիրված լինելը լավ բան:
Էվա Գրիգորյան
Լուսանն է ամենաուժեղը, ջուրն է ամենաուժեղը, որովհետև այն կարող է շուռ տալ ամեն ինչ։
Մանվել Գրիգորյան
Իմ կարծիքով ամենաուժեղը վերելակն է, որովհետև դուռը կարող է բացվել, իսկ վերելակը չգա, ու մարդը ընկնի փոսը:
Ալիսա Բելկովա
Իմ կարծիքով ամենաուժեղը ծանրամարտիկն է, քանի որ ես իրենց շատ եմ սիրում: Ես նույնպես ուժեղ եմ, քանի որ գնում եմ կարատեի և խելացի եմ:
Դավիթ Ստեփանյան
Ամենաուժեղը արևն է, որովհետև այն շատ մեծ է։ Արևը այնքան հզոր է, որ իր շուրջն են պտտվում մոլորակները։ Արևի տաքության շնորհիվ են մոլորակները ստեղծվել։Առանց արևի լույսի երկիր մոլորակի վրա կյանք չէր լինի։
Իռեն Դաշտոյան
Իմ կարծիքով ամենաուժեղը վագրն է։ Վագրը կարող է կենդանիներին բռնել։Շատ արագ է վազում և գիշատիչ կենդանի է։
Իմ կարծիքով ամենաուժեղը պատուհանն է։ Որովետև օգնում է երեխաներին, որ չընկնեն պատուհանից։
Իմ կարծիքով ամենաուժեղը և ամենավտանգավորը քարն է: Ինչ-որ մեկը կարող է քարը վերցնել և նետել մեկ ուրիշի վրա։ Հարվածը կարող է մեկին վնասել։
Արինա Համբարձումյան
Վարգրը ամենաուժեղ կենդանին է: Վարգրը կարող է կռվել բոլոր կենդանիների հետ: Վարգրի վազքը շատ արագ է: Նա ունի շատ գեղեցիկ տեսք: Վարգրները կատվազգիների ամենամեծ ներկայացուցիչներն են:
Ռոբերտ Բադալյան
Իմ կարծիքով ամենաուժեղը խնձորն է: Որովհետև նա մարդուն տալիս է վիտամիններ:
Սառա Այվազյան
Իմ կարծիքով ուժեղը տանիքն է: Երբ քամի և փոթորիկ է լինում տանիքը մեզ պաշտպանում է: Իսկ երբ անձրև է լինում՝ տանիքը չի թողնում, որ մենք թրջվենք:
Շանթ Հավարեան
Իմ կարծիքով բազեն է ուժեղ: Նա կարողանում է պաշտպանել իր ձագուկներին: Թռչում են շատ արագ:
Սարգիս Հավարեան
Իմ կարծիքով՝ ամենաուժեղը բարձր շենքերն են, որովհետև բարձր շենքը ուժեղ է ամենաուժեղ մարդուց։ Բարձր շենքերը ուժեղ են, որովհետև կարող են ընկնել մարդու վրա ու սպանել նրան։ Բացի դրանից, բարձր շենքերը վտանգավոր են, որովհետև մարդը կարող է ընկնել պատուհանից ու մեռնել։
Արտյոմ Արոյան
Ամենաուժեղը ջուրն է։ Ջուրը իր ճանապարհին քշում տանում է ամեն ինչ։ Վարար գետը կարողե քշել մեծ և ծանր գերաններ։
Դոմինիկ Սևումյան
Ինձ համար ամենաուժեղը քամին է, որովհետև, երբ երկնաքարերը իջնում են քամին նրանց չորս կես է անում:
Ինձ համար ուժեղն առյուծն է, որովհետև նա կենդանիների թագավորն է :
Ինձ համար ուժեղը մեղուն է, որովհետև նա շատ սուր պոչիկ ունի:
Էլլա Խալաթյան
Իմ համար ամենաուժեղը տունն է, որովհետև առանց տուն մարդը չի կարող ապրել։ Մեկ էլ իմ համար ամենաուժեղը ընտանիքն է, որովհետև մարդ չի կարող ապրել առանց ընտանիք։ Մեկ էլ իմ համար ամենաուժեղը ընկերն է, որովհետև առանց ընկեր տխուր է։ Նաև հատակն է ուժեղ, քանի որ մեզ պահում է։
Եվա Հովհաննիսյան
Արջը ավելի ուժեղ է, քան աղվեսը։ Արջը շատ մեծ է։ Շունը ավելի ուժեղ է, քան մուկը։ Սակայն մուկը ճարպիկ է։
Լիկա Սարգսյան